Մյունխենի օդանավակայանը փակ է դրոնների պատճառով
Գրանցվել
Գրանցվել
Մյունխենի օդանավակայանի աշխատանքը երկրորդ անգամ դադարեցվել է
4 ՀՈԿ 2025 13:15
Մյունխենի օդանավակայանի աշխատանքը երկրորդ անգամ դադարեցվել է

Մյունխենի օդանավակայանի աշխատանքը երկրորդ անգամ դադարեցվել է

4 ՀՈԿ 2025 13:15
Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով։ Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ժամանակավորապես արգելել է թռիչքները:
Տեղի ունեցածի պատճառով 23 ինքնաթիռ վերահասցեավորվել է այլ օդանավակայաններ, 12 չվերթ չեղարկվել է, 46-ը՝ հետաձգվել։ Օդանավակայանի աշխատանքները դադարեցնելու պատճառով տուժել է շուրջ 6500 ուղևոր։
Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդանավակայանը հայտնել է, որ թռիչքներն աստիճանաբար վերսկսվում են, սակայն օրվա ընթացքում հնարավոր են ուշացումներ:
Հիշեցնենք, որ մոտ 24 ժամվա ընթացքում դա Մյունխենի օդանավակայանի աշխատանքները դադարեցնելու երկրորդ դեպքն էր։ Երկու դեպքում էլ՝ պատճառը եղել են դրոնները, երկու դեպքում էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի հաջողվել պարզել, թե ո՞ւմ են պատկանում և ի՞նչ նպատակով են օդանավակայանի տարածք հասել դրոնները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել