Ինքնաթիռի կործանում Մոսկվայի մարզում. օդաչուն զոհվել է
Գրանցվել
Գրանցվել
Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է
5 ՍԵՊ 2025 12:16
Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

5 ՍԵՊ 2025 12:16
Մոսկվայի մարզի Լուխովիցի քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել թեթև շարժիչով ինքնաթիռ, օդաչուն զոհվել է:
Դատախազությունը և Հետաքննչական կոմիտեն սկսել են ստուգում: Ըստ ТАСС-ի՝ վթարի պատճառը օդաչուի սխալն է:
Ըստ Shot տելեգրամ-ալիքի՝ խոսքը «Ավիատիկա» տիպի թեթև շարժիչով ինքնաթիռի մասին է: Արտակարգ ծառայություններում ТАСС-ին հայտնել են, որ վթարի պատճառը օդաչուի սխալն է:
Ինչպես գրում է «112» տելեգրամ-ալիքը, մասնավոր ինքնաթիռի զոհված օդաչուն 60 տարեկան էր:
Այլ աղբյուրներ նշում են, որ օդաչուն եղել է 65 տարեկան։ Վթարի ենթարկված ինքնաթիռը գետնին ընկնելիս ամբողջությամբ ջարդվել է, սակայն հրդեհ չի առաջացրել:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել