Մոլդովայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Գրանցվել
Գրանցվել
Մոլդովայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ
28 ՍԵՊ 2025 07:44
Մոլդովայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ

Մոլդովայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ

28 ՍԵՊ 2025 07:44
Մոլդովայի Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Պետք է ընտրվի խորհրդարանի XII գումարման 101 պատգամավոր, հաղորդում է Moldpres-ը։ Ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցի քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան երեք միլիոն քաղաքացի։
Ընտրողները կարող են իրենց ձայնը տալ Մոլդովայի Հանրապետությունում և արտերկրում բացված 2274 ընտրատեղամասերում։ Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին և կավարտվի 21:00-ին։ Խորհրդարան մտնելու հայտ են ներկայացրել 18 կուսակցություն և 4 անկախ թեկնածու։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, թե Ռուսաստանը տարբեր եղանակներով փորձում է ազդել Մոլդովայում անցկացվելիք ընտրությունների ելքի վրա: Նման կասկածների հիմքով ընտրություններից առաջ ձերբակալություններ են եղել, անգամ՝ որոշ քաղաքական ուժերի մասնակցությունն է արգելվել՝ արտերկրից, ասել է թե՝ Ռուսաստանից ֆինանսավորվելու կասկածանքի պատճառով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել