Հնդկաստանը կոչ է անում բոյկոտել օտարերկրյա ապրանքները
Գրանցվել
Գրանցվել
Հնդկաստանի նախագահը կոչ է արել բոյկոտել օտարերկրյա ապրանքները
22 ՍԵՊ 2025 06:55
Հնդկաստանի նախագահը կոչ է արել բոյկոտել օտարերկրյա ապրանքները

Հնդկաստանի նախագահը կոչ է արել բոյկոտել օտարերկրյա ապրանքները

22 ՍԵՊ 2025 06:55
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել օտարերկրյա ապրանքներից և անցում կատարել տեղական արտադրանքի։ Այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի հետ առևտրային հարաբերությունների կտրուկ սրման և Միացյալ Նահանգների կողմից հնդկական ներմուծման վրա պատժիչ մաքսատուրքեր սահմանելու ֆոնին։
Վարչապետ Մոդին ընդգծել է ազգային տնտեսությանն աջակցելու կենսական անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել քաղաքացիներին և մասնավորապես խանութներին կենտրոնանալ հնդկական արտադրության ապրանքների վաճառքի վրա։ Այս քայլը, որը հիշեցնում է պատմական «Սվադեշի» (տեղական) շարժումը, ուղղված է տնտեսական ինքնաբավության խթանմանը։
Լարվածության ներկա փուլը պայմանավորված է օգոստոսի 27-ից ԱՄՆ-ի կողմից հնդկական ներմուծման նկատմամբ 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանմամբ։ Վաշինգտոնի այս քայլը պատասխան է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների ավելացմանը, ինչը, ըստ ԱՄՆ-ի, օգնում է Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։ Ամերիկյան մաքսատուրքերը հիմնականում հարվածել են հնդկական տեքստիլին, ոսկերչական իրերին և կահույքին։ Փոխարենը, դեղագործական արտադրանքն ու էլեկտրոնիկան դուրս են մնացել այդ ցանկից։
Ի պատասխան Վաշինգտոնի ճնշումների և Մոդիի կոչի՝ Հնդկաստանում թափ են հավաքել ամերիկյան հայտնի բրենդերի բոյկոտի արշավները։ Հանրային դժգոհության թիրախում են հայտնվել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են McDonald's-ը, Pepsi-ն և Apple-ը։
Չնայած տնտեսական դիմակայությանը, Նյու Դելին ձգտում է հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Առաջիկայում Հնդկաստանի առևտրի նախարար Գոյալը կմեկնի Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու նպատակով։ Այս բանակցությունների հիմնական խնդիրը երկու երկրների միջև սրված առևտրային լարվածության նվազեցումն է լինելու։ Այս ֆոնի վրա ամերիկյան արտադրանքի բոյկոտի նախաձեռնությունը Հնդկաստանին, ամեն դեպքում, դրական ելք է խոստանում։
Եթե դրա արդյունքում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական դիմակայությունում ավելի ուժեղ դիրքեր ունենա և Վաշինգտոնից որոշակի արտոնություններ ստանա՝ կշահի, իսկ եթե Թրամփը չզիջի, ոչ ազգային արտադրանքի բոյկոտը, ամեն դեպքում, նպաստելու է տեղական արտադրողների աշխուժացմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել