Անհետ կորածների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ. մանրամասներ
23 ՕԳՍ 2025 12:26

Անհետ կորածների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ. մանրամասներ
23 ՕԳՍ 2025 12:26
Անհետ կորածների հարազատներն օգոստոսի 23–ին հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, NEWS.am–ին պատմել է, որ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, ինքը սակայն հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։
«Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը եւ երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,– ասել է նա։ Թովմասյանը պատմել է, որ անձամբ ինքը դժգոհ է նաեւ քննչական մարմնի աշխատանքից.
«Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել մեսինջերին, ասում են՝ կարող է թուրքն է վերցրել գրել, ասում եմ՝ իմ որդունն այֆոն է, որը մատնահետքով է եղել եւ կոդով, դա անհնար է ուղղակի։ Եթե կոդը ջարդեին, մեսինջեր եւ մյուս հալվելվածներից ավտոմատ դուրս է գալիս։
Դա նշանակում է՝ իմ որդին ողջ է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ իմ երեխան ողջ է, 5 տարի է՝ չեմ կարողանում հաստատել, որ իմ տղան ողջ է։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ թուրքին է հավատում, քան մեզ», -լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Լիպարիտ Թովմասյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումից հետո ինքն այլեւս ոչ մի ակնկալիք չունի իշխանություններից.
«Ոչ մի բան կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չի ասում, չի ասում՝ սպասեք մի ամիս, մի տարի, դուք կունենաք ձեր երեխաների տվյալը կամ այլ մի բան, ասում է՝ սպասեք հանձնաժողովին, սաղ էդ հանձնաժողովը մեր հերն անիծեց։ Գոնե Աբազյանը մեզ հետ նորմալ աշխատում էր, բայց հանեցին նրան։ Իսկ ԱԱԾ նոր տնօրենի հետ չենք էլ հանդիպել, չգիտենք՝ ինչով է զբաղվում»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել