Միրզոյանը և ՆԱՏՕ-ի դեսպանները՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը
Գրանցվել
Գրանցվել
Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպանների հետ քննարկել է Վաշինգտոնյան համաձայնագիրը
12 ՍԵՊ 2025 12:25
Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպանների հետ քննարկել է Վաշինգտոնյան համաձայնագիրը

Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպանների հետ քննարկել է Վաշինգտոնյան համաձայնագիրը

12 ՍԵՊ 2025 12:25
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:
Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:
Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է աշխարհում դինամիկ զարգացող պայմաններում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ու դիմակայունության ամրապնդման, Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման ՀՀ տեսլականը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:
Մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել