Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը։
27 ՕԳՍ 2025 19:35
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը։

27 ՕԳՍ 2025 19:35
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է
«Մենք չենք ասում կնքվել է համաձայնագիր, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը»,-հայտարարեց Միրզոյանը։
Նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ
«Նախաստորագրած պայմանագիրն ու ստորագրած հռչակագիրը բխում են և կառուցված են երկու երկրների համար փոխշահավետությունից»,-հայտարարեց Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ պայմանագրեր են խախտվել, այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը չի խախտվի։
Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են նաև ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը
Արտգործնախարարի պնդմամբ՝ երթուղին 99 տարով վարձակալության տալու մասին խոսակցությունները առայժմ իրականությանը չեն համապատասխանում.
«Ինչու եմ ասում առայժմ, որովհետև այն, ինչ հստակ է, գրված-հրապարակված է, մնացած մանրամասները դեռ պետք է քննարկվեն»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ հողի սեփականության հարցը չի կարող վիճարկվել։
Հայաստանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ինքնիշխան տարածքների վերադարձի մասին
«ՀՀ սուվերեն տարածքներ կան, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, և նույն տրամաբանությամբ, նույն իրավական հիմքով, նույն քարտեզներով կան Ադրբեջանի տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են։ Մենք ունենք ըմբռնում, որ այս տարածքների վերադարձը պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացի շրջանակում։ Ես խոսում եմ բոլոր տարածքների մասին»։
Մենք չենք կիսում Ադրբեջանի այն կարծիքը, որ ՀՀ Սահմանադրության մեջ խնդիր կա
Նա նշել է, որ Վաշինգտոնում Սահմանադրության թեման չի քննարկվել, թեպետ Հայաստանը նախորդ շրջանից լսել է ադրբեջանական կողմի հայտարարությունները դրա վերաբերյալ։
«Մենք էլ խնդիրներ տեսնում ենք իրենց Սահմանադրության մեջ, բայց մենք կարծում ենք, որ [խաղաղության] պայմանագիրը կարող է այդ խնդիրները լուծել, իսկ սահմանադրությունները փոխելու կարիք չկա։
Մենք որեւէ երկրի առաջ մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չենք ստանձնել, այն փոխելու մասին մենք խոսել ենք դեռ 2018-ից, այս խոսակցությանը ավելացել է Հռչակագրին հղում արվող կտորը»,- ասաց նախարարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել