Միրզոյանը զրուցել է Ղազախստանի ԱԳ նախկին և նոր նախարարների հետ
3 ՀՈԿ 2025 13:05

Միրզոյանը զրուցել է Ղազախստանի ԱԳ նախկին և նոր նախարարների հետ
3 ՀՈԿ 2025 13:05
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:
Նույն օրը Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել