Միրզոյան. Պատրաստ ենք ստորագրել, խնդիրը Սահմանադրությունն է
Գրանցվել
Գրանցվել
Պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը, խնդիրը Սահմանադրությունն է․ Միրզոյան
27 ՀՈԿ 2025 13:31
Պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը, խնդիրը Սահմանադրությունն է․ Միրզոյան

Պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը, խնդիրը Սահմանադրությունն է․ Միրզոյան

27 ՀՈԿ 2025 13:31
Մենք պատրաստ ենք օր առաջ, հենց այս պահին սկսել խորհրդակցությունները ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի պայմանագրի ստորագրումը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ դեռ բազմաթիվ կոմպոնենտներ կան, որոնք զուգահեռ քննարկվում, բանակցվում են։
Դրանց թվում նաև սահմանագծում-սահմանազատումն է, TRIPP-ի շրջանակում հայ-աներիկյան համատեղ աշխատանքը։ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ այն սկսվել է շատ ավելի շուտ.
«12 կմ և ավելի եղել է, կա ընկալում՝ ոնց է շարունակվում: Ենթակառուցվածքների մասով` հենց էսօր մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ՝ TRIPP-ի իրականացման շուրջ: Երբ պատրաստ կլինեն իրավապայմանագրային կոմպոնենտները, մենք կսկսենք շինարարությունը: Սրանք պրոցեսներ են, որ զուգահեռ են ընթանում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կան բաներ, որտեղ իրար հետ չեն կարողանում համաձայնել:
«Իրենք կարծում են, որ մենք պետք է Սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրեն, մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա: Նույն հավակնությունը կարող ենք ներկայացնել իրենց սահմանադրությանը: Այստեղ չունենք փոխըմբռնում»,- չի թաքցրել Արարատ Միրզոյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել