Միրզոյանը և Պիսարսկին՝ ֆորումների համագործակցություն
Գրանցվել
Գրանցվել
Միրզոյանը և Պիսարսկին քննարկել են ֆորումների համագործակցությունը
29 ՍԵՊ 2025 16:29
Միրզոյանը և Պիսարսկին քննարկել են ֆորումների համագործակցությունը

Միրզոյանը և Պիսարսկին քննարկել են ֆորումների համագործակցությունը

29 ՍԵՊ 2025 16:29
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային: Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել