Արարատ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքը
Գրանցվել
Գրանցվել
Պայմանավորվածությունները պետք է շահավետ լինեն բոլորի համար. Արարատ Միրզոյան
5 ՆՈՅ 2025 06:43
Պայմանավորվածությունները պետք է շահավետ լինեն բոլորի համար. Արարատ Միրզոյան

Պայմանավորվածությունները պետք է շահավետ լինեն բոլորի համար. Արարատ Միրզոյան

5 ՆՈՅ 2025 06:43
Շարունակվում է «Օրբելի ֆորում 2025»-ը, որն այս տարի անցկացվում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրի ներքո։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը ելույթով է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իր խոսքում նախարարը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու իր տեսլականը՝ ընդգծելով փոխշահավետ պայմանավորվածությունների կարևորությունը։ Նա նշել է, որ խաղաղության ամենահուսալի երաշխիքը ձեռք բերված համաձայնություններն են, որոնք ձեռնտու են բոլոր կողմներին։
«Խաղաղության պահպանման հստակ երաշխիքն, իմ խորին համոզմամբ, դա այն է, որ ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչը համաձայնեցվել է և դեռ կհամաձայնեցվի մնացած ուղղություններով, ձեռնտու և շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Ֆորումի ընթացքում ԱԳ նախարարը պատասխանել է նաև ներկաների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել