Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ-ում. քննարկում Հաագայում
Գրանցվել
Գրանցվել
Միրզոյանը Հաագայում հանդիպել է ՄՔԴ-ի ղեկավարության հետ
17 ՍԵՊ 2025 17:00
Միրզոյանը Հաագայում հանդիպել է ՄՔԴ-ի ղեկավարության հետ

Միրզոյանը Հաագայում հանդիպել է ՄՔԴ-ի ղեկավարության հետ

17 ՍԵՊ 2025 17:00
Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցությանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել