Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է Վաշինգտոնի համաձայնագիրը
25 ՕԳՍ 2025 09:08

Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է Վաշինգտոնի համաձայնագիրը
25 ՕԳՍ 2025 09:08
Կապանում դեսպանաժողովի աշխատանքներն օգոստոսի 25-ին շարունակվել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել