Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Գրանցվել
Գրանցվել
Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել են ՄԱԿ-ում
26 ՍԵՊ 2025 15:06
Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել են ՄԱԿ-ում

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել են ՄԱԿ-ում

26 ՍԵՊ 2025 15:06
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ:
Զրուցակիցները քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։
Արարատ Միրզոյանը և Բրենտ Քրիստենսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել