Միրզոյանը և Բուդրիսը քննարկել են ՀՀ-Լիտվա, ՀՀ-ԵՄ կապերը
30 ՍԵՊ 2025 05:58

Միրզոյանը և Բուդրիսը քննարկել են ՀՀ-Լիտվա, ՀՀ-ԵՄ կապերը
30 ՍԵՊ 2025 05:58
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։
«Անդրադարձ է կատարվել ԵՄ հարթակում առաջիկա շփումներին, ոլորտային ուղղություններով համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Լիտվայի նախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը»,- մասնավորապես ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել