Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են Մարկո Ռուբիոյի ընթրիքին
25 ՍԵՊ 2025 05:14

Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են Մարկո Ռուբիոյի ընթրիքին
25 ՍԵՊ 2025 05:14
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին։ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ Տրանսատլանտյան ընթրիքին մասնակցել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։
Ռուբիոն ընդգծել է Տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու գործում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը պաշտպանական ծախսերը ավելացնելու վերաբերյալ՝ զսպման մեխանիզմներն ուժեղացնելու համար, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար շարունակական դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը։
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է նաև Չինաստանի ազդեցության մասին՝ նշելով դրան դիմակայելու անհրաժեշտությունը, կարևորել է համագործակցությունը՝ Մերձավոր Արևելքում կայունության հասնելու ուղղությամբ, այդ թվում ապահովելով, որպեսզի Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ստանալ կամ ստեղծել։
Առանձին անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական թեմատիկային։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանին և Ադրբեջանին երկարատև խաղաղության ուղու վրա դնելու հարցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել