Հայաստանը մերժում է Բաքվի պայմանը Սահմանադրության փոփոխման
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանը․ Միրզոյան
18 ՀՈԿ 2025 10:47
Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանը․ Միրզոյան

Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանը․ Միրզոյան

18 ՀՈԿ 2025 10:47
Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում, փոխանցում է «Ազատությունը»։
«Այն խնդիրը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը տեսնում է այդպիսի խնդիր և դրանով է պայմանավորում իր նախապայմանները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը, այնուամենայանիվ, նշել է, որ սահմանադրական փոփոխությունների թեման, ամեն դեպքում, կար Հայաստանի օրակարգում, սակայն դա ներքին պահանջ էր ու ձևակերպվել էր ավելի վաղ, քան թեման սկսել է առաջ քաշել Բաքուն։
«Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց, ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից խոսում ենք Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք»,-ասել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել