Միրզոյանը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է կանանց դերը խաղաղության գործում
24 ՀՈԿ 2025 11:19

Միրզոյանը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է կանանց դերը խաղաղության գործում
24 ՀՈԿ 2025 11:19
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի  գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։
Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։  
Երկուստեք ընդգծվել է  հետհակամարտային  պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել