Բաքվի միակ նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է․ Միրզոյան
14 ՀՈԿ 2025 09:41

Բաքվի միակ նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է․ Միրզոյան
14 ՀՈԿ 2025 09:41
Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սա ադրբեջանական կողմի միակ նախապայմանն է։
«ՀՀ-ն երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորություն փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել։ Մենք այդ կապվածությունը չենք ընդունում» - ասել է Արարատ Միրզոյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել