Փարաքարի համայնքապետի սպանությունը. ՄԻՊ-ի դատապարտումը
Գրանցվել
Գրանցվել
ՄԻՊ-ը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը
24 ՍԵՊ 2025 10:22
ՄԻՊ-ը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

ՄԻՊ-ը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

24 ՍԵՊ 2025 10:22
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:
«Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։
Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք:
Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել