ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Հակոբ Կարապետյանի վրա հարձակումը
17 ՍԵՊ 2025 08:58

ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Հակոբ Կարապետյանի վրա հարձակումը
17 ՍԵՊ 2025 08:58
Բռնության յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Այդ մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ՝ լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված հարձակման վերաբերյալ։ Դեպքը որակել են մտահոգիչ և խոստացել դրա քննությունը ուշադրության կենտրոնում պահել։
«ՄԻՊ Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում` լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը:
ՄԻՊ աշխատակազմում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Կարևորելով նշված հանգամամքը` Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը»,-ասված է հայտարարության մեջ։
Հավելել են, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել