ՄԻՊ-ի ուղերձը․ պարզել անհետացածների ճակատագիրը
30 ՕԳՍ 2025 06:36

ՄԻՊ-ի ուղերձը․ պարզել անհետացածների ճակատագիրը
30 ՕԳՍ 2025 06:36
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Այս տարիների ընթացքում հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին ենք ներկայացրել սկսած 1990-ականներից, 44-օրյա մարտական գործողություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները՝ բոլորին ուղերձ հղելով առ այն, որ այս հարցերն ամենահրատապներից են: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա։
Այս օրվա կարևոր ուղերձներից մեկն էլ պետություններին ուղղված հստակ հիշեցումն է՝ հարգել յուրաքանչյուր ընտանիքի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ և գործադրել առավելագույն ջանքերը այդ ուղղությամբ։ Միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակներում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը»,- մասնավորապես, ասված է Անահիտ Մանասյանի ուղերձում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել