Հանքարդյունաբերություն 2025 ֆորումը մեկնարկեց Ծաղկաձորում
Գրանցվել
Գրանցվել
Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը
3 ՀՈԿ 2025 10:04
Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը

Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը

3 ՀՈԿ 2025 10:04
Հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում բացվել է «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումը» («Mining Armenia Forum 2025»), որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկրորդ տարին անցկացվող միջոցառման այս տարվա թեման է՝ «Հանքարդյունաբերություն եւ էներգետիկա. միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը»։ Միջոցառումը կշարունակվի նաեւ հոկտեմբերի 4-ին եւ կմիավորի ոլորտի առաջատար մասնագետներին եւ շահագրգիռ անձանց։ Մասնակիցները կքննարկեն Հայաստանի հանքարդյունաբերության առջեւ ծառացած հիմնարար խնդիրները, կգնահատեն նրա ներուժը ընդհանուր տնտեսական միջավայրում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտի հետ կապված, ինչպես նաեւ կքննարկեն կայուն զարգացման ժամանակակից մոտեցումները եւ նորարարական լուծումների ներդրումը ոլորտում։
«Հայաստանի հանքարդյունաբերությունը» ֆորումը, որն ամենամեծ եւ ամենաազդեցիկ մասնագիտական հարթակն է, կմիավորի ոլորտի հիմնական դերակատարներին՝ քննարկելու ռազմավարական առաջնահերթությունները, ձեւավորելու կայուն զարգացման հեռանկարները եւ ընդլայնելու համագործակցության նոր հնարավորությունները։
Բացման խոսքում՝ ՀՀ վարչապետը կարևորել է հանքաարդյունաբերության ոլորտի դեր ՀՀ կյանքի բոլոր ուղղություններում՝ տնտեսությունից մինչև սոցիալական հատված։ Նաև խնդիրների մասին է խոսել, որոնք պետությունը արձանագրել է և կփորձի այնպես կարգավորել, որ տնտեսվարողները ևս կարգավորված դաշտում աշխատելիս անհարկի դժվարությունների չբախվեն։
Փաշինյանը նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջման հեռանկարի մասին է խոսել՝ վստահություն հայտնելով, որ դրանից զգալի կշահի նաև հանքաարդյունաբերությունը՝ արտահանման համար նոր լոգիստիկ հնարավորություններ ստանալով։ Նիկոլ Փաշինյանը որպես նպատակ դիտարկում է ոչ թե պարզապես հանքանյութի, այլ դրա՝ արդեն ինչ-որ չափով վերամշակված ու արտադրանքի վերածված արտադրանքի ստացումը և արտահանումը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել