Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար․ Միքայել Սրբազանի նամակը
4 ՀՈԿ 2025 14:12

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գեղամ Մանուկյանն այցելել են Միքայել Աջապահյանին, որոնց միջոցով Սրբազանը փոխանցել է իր նամակը․
Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։
Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեեւ որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրեւ է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…
Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ։

- Միքայել Սրբազան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել