Միջադեպ ԱԺ փակ նիստում. ինչո՞ւ է հեռացել Հայկ Սարգսյանը
3 ՆՈՅ 2025 10:47

Միջադեպ ԱԺ փակ նիստում. ինչո՞ւ է հեռացել Հայկ Սարգսյանը
3 ՆՈՅ 2025 10:47
Ազգային ժողովի հանձնաժողովների նոյեմբերի 3–ի համատեղ նիստի փակ հատվածում միջադեպ է գրանցվել։ Քննարկմանը մասնակցելու համար ժամանել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
NEWS.am-ը խորհրդարանից հայտնում է, որ փակ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց դահլիճից բարձր ձայներ լսվեցին, ապա հայտնել են, որ նիստը 10 րոպեով ընդմիջվում է։
Ըստ տեղեկությունների, պատճառը եղել է այն, որ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ ձևաչափի դեպքում արգելվում է։
Պատգամավորին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, սակայն վերջինս հրաժարվել է, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։ Հայտնում են, որ Հայկ Սարգսյանը հեռացել է դահլիճից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել