ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց Մարտի 1-ի գործով ընդդեմ Հայաստանի
Գրանցվել
Գրանցվել
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ Մարտի 1-ի գործով
18 ՍԵՊ 2025 10:48
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ Մարտի 1-ի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ Մարտի 1-ի գործով

18 ՍԵՊ 2025 10:48
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը։ Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ են եղել։
Համաձայն դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։
Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։
Փաստորեն, այդ վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն։ Պետությունը, ըստ վճռի, պարտավոր է ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել