Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարցեր
Գրանցվել
Գրանցվել
Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
4 ՍԵՊ 2025 13:04
Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

4 ՍԵՊ 2025 13:04
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը:
Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարի շուրջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել