Մեծ Բրիտանիայի դեսպանը հավատարմագրեր հանձնեց
Գրանցվել
Գրանցվել
Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը հավատարմագրեր է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին
17 ՍԵՊ 2025 11:07
Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը հավատարմագրեր է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը հավատարմագրեր է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

17 ՍԵՊ 2025 11:07
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։
«Վերջին տարիներին մեր համագործակցությունը նկատելիորեն ակտիվացել է, և դրա արդյունքում մեր երկկողմ փոխգործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։ Այս համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը։
Անդրադառնալով մեր երկրի զարգացման ուղուն՝ Հանրապետության նախագահը նշել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը հետևողականորեն պաշտպանել և զարգացրել է ժողովրդավարական սկզբունքները՝ մինչ օրս անցնելով բարդ և պատասխանատու ճանապարհ։
Դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է.
«Շնորհակալություն ընդունելության, ինչպես նաև իմ հավատարմագրերն ընդունելու համար։ Սա հիանալի ժամանակահատված է լինել Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։ Կարծում եմ՝ մեր հարաբերությունները վերջին տարիներին իսկապես բարելավվել են, և մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու համաձայնությունը մեզ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում միասին աշխատելու մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, և հատկապես՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել