Մեծ Բրիտանիան կբացի դրոնների նոր գործարան
Գրանցվել
Գրանցվել
Մեծ Բրիտանիան դրոնների արտադրության նոր գործարան կբացի
15 ՍԵՊ 2025 14:47
Մեծ Բրիտանիան դրոնների արտադրության նոր գործարան կբացի

Մեծ Բրիտանիան դրոնների արտադրության նոր գործարան կբացի

15 ՍԵՊ 2025 14:47
Սեպտեմբերի 15-ին Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարել է Սուինդոնում անօդաչու թռչող սարքերի արտադրության նոր գործարան բացելու մասին: Գործարանը, որը կբացվի 2026 թվականին, կկառուցի պորտուգալական Tekever ընկերությունը: Պաշտպանության նախարար Ջոն Հիլիի խոսքով՝ գործարանի բացումը առաջին անգամ հնարավորություն կտա Միացյալ Թագավորությունում արտադրել AR5 դրոններ, ինչպես նաեւ կմեծացնի գործող AR3-ի արտադրական հզորությունները: Սուինդոնը երկար ժամանակ կարեւոր դեր է խաղացել երկրի պաշտպանության գործում, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ արտադրվել են Supermarine Spitfire կործանիչներ:
Tekever-ի նոր գործարանում կհիմնվի նաեւ StormShroud համակարգի արտադրություն Թագավորական ռազմաօդային ուժերի համար, որը թույլ կտա ավելի ակտիվ ու, միաժամանակ, ավելի պաշտպանված օդային գործողություններ իրականացնել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել