Meta-ն հաղթեց ԱՄն հակամենաշնորհային մարմնին
19 ՆՈՅ 2025 06:39

Meta-ն հաղթեց ԱՄն հակամենաշնորհային մարմնին
19 ՆՈՅ 2025 06:39
Ամերիկյան դաշնային դատավոր Ջեյմս Բոասբերգը վճռական կետ դրեց ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովի (FTC)՝ տեխնոլոգիական հսկա Meta-ի դեմ ուղղված հակամենաշնորհային հայցին։
Իր 89 էջանոց վճռում դատավորը հայտարարել է, որ Meta-ն չի խախտել հակամենաշնորհային օրենսդրությունը՝ ձեռք բերելով Instagram-ը և WhatsApp-ը։
Դատարանը գտել է, որ սոցիալական ցանցերի շուկան մնում է մրցակցային՝ շնորհիվ այնպիսի խաղացողների, ինչպիսիք են TikTok-ը, YouTube-ը և նորաստեղծ ընկերությունները։
Այս որոշումը հսկայական հաղթանակ է 1,51 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող Meta-ի համար և, միևնույն ժամանակ, ցավալի ձախողում՝ ԱՄՆ հակամենաշնորհային կարգավորիչների համար, որոնք փորձում էին վերահսկողություն սահմանել Big Tech ընկերությունների նկատմամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել