Եվրոպան ի վիճակի չէ ճնշում գործադրել Պուտինի վրա․ Մերց
5 ՍԵՊ 2025 12:38

Եվրոպան ի վիճակի չէ ճնշում գործադրել Պուտինի վրա․ Մերց
5 ՍԵՊ 2025 12:38
«Ներկայում մենք՝ եվրոպացիներս, և սա ինձ անհանգստացնում է, ի վիճակի չենք բավարար ճնշում գործադրել Պուտինի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար:
Մենք կախված ենք ամերիկացիների օգնությունից»,- ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր կուսակցության՝ «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում:
Նա հիշել է շաբաթվա սկզբին Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովը և նշել, որ բոլորը տեսնում են, թե ինչպես են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և այլ երկրներ բացահայտորեն գործընկերություն հաստատում Ռուսաստանի հետ:
«Ինձ անհանգստացնող և, խոստովանում եմ, տխրեցնող փաստն այն է, որ մենք՝ եվրոպացիներս, այժմ աշխարհում չենք խաղում այն դերը, որը կցանկանայինք և պետք է խաղայինք՝ մեր շահերը հուսալիորեն պաշտպանելու համար: Հենց այդ պատճառով ես այդքան ակտիվորեն ներգրավված եմ այս գործընթացում, նույնիսկ եթե դա մասամբ քննադատվում է երկրի ներսում»,- ասել է նա:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել