Մերձավանում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել
Մերձավանում խմբակային խուլիգանության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել
18 ՆՈՅ 2025 06:01
Մերձավանում խմբակային խուլիգանության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Մերձավանում խմբակային խուլիգանության գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

18 ՆՈՅ 2025 06:01
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։
Իջնելով ավտոմեքենաներից՝ մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, առանց որևէ պատճառի, սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց:
Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ:
Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):
Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար