Մերձավանի սպանությունների հեղինակը գտնվե՞լ է
26 ՍԵՊ 2025 13:02

Մերձավանի սպանությունների հեղինակը գտնվե՞լ է
26 ՍԵՊ 2025 13:02
MediaHub-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածյալը հայտնաբերվել է: Կայքի աղբյուրը հայտնել է, որ սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Ըստ աղբյուրի՝ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների շնորհիվ. շները գտել են այրված հագուստի մասեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ որդու տուն: Ենթադրվում է, որ նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել մասամբ այրված հագուստի հետքերով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել