Մերձավան. Գալստյանը գիտակցության է եկել
Գրանցվել
Գրանցվել
Մերձավանի կրակոցներից տուժած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել
25 ՍԵՊ 2025 10:34
Մերձավանի կրակոցներից տուժած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել

Մերձավանի կրակոցներից տուժած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել

25 ՍԵՊ 2025 10:34
Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ մի շարք հոդվածների հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, 2 մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը հարձակման պահին ծառայության մեջ չի եղել․ նա Գրիգորյանի ընկերն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել