«Մեր Սուրբ Եկեղեցին անսասան է». Գարեգին Բ կաթողիկոս
19 ՀՈԿ 2025 15:37

«Մեր Սուրբ Եկեղեցին անսասան է». Գարեգին Բ կաթողիկոս
19 ՀՈԿ 2025 15:37
Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը, Մայր տաճարում կիրակնօրյա ժամերգության ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Հակառակ իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական և դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա՝ հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը՝ հուսակերտ և բարեզարդ ծառայելով ազգին ու հայրենիքին։ Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»,– ասել է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։
Մինչև այդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ Մայր տաճար շարժվող հոգևոր թափորին Մայր տաճարի մոտ հավաքվածները դիմավորել են «Վեհափառ» վանկարկումներով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել