Մոլդովան ԵՄ անդամակցության բանակցություններ․ Եվրախորհրդարան
Գրանցվել
Գրանցվել
Մոլդովան գործի իր կեսն արեց․ Եվրոպան մյուս կեսը կանի՞
6 ՀՈԿ 2025 05:58
Մոլդովան գործի իր կեսն արեց․ Եվրոպան մյուս կեսը կանի՞

Մոլդովան գործի իր կեսն արեց․ Եվրոպան մյուս կեսը կանի՞

6 ՀՈԿ 2025 05:58
Եվրախորհրդարանի 55 պատգամավոր, ներկայացնելով 19 երկիր և հիմնական ժողովրդավարական քաղաքական ուժերը, միավորվել են՝ պահանջելով անհապաղ մեկնարկել Մոլդովայի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Նրանք Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված համատեղ նամակով, ընդգծել են Եվրոպայի միասնականությունն ու համերաշխությունը Մոլդովայի հետ՝ ողջ տարածաշրջանի համար այս վճռորոշ պահին։ Նամակի հեղինակները՝ Վիկտոր Նեգրեսկուն (Ռումինիա), Կատարինա Բարլին (Գերմանիա) և Պինա Պիչիեռնոն (Իտալիա), պնդում են, որ Մոլդովայում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները շրջադարձային պահ են դարձել։
Եվրոպամետ ուժերի համոզիչ հաղթանակը, որն արտահայտվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքում բնակվող քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, հզոր հաստատումն է այն բանի, որ երկիրը հավատարիմ է ընդհանուր եվրոպական արժեքներին՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, թափանցիկությանը և համերաշխությանը։
«Ազատ և արդար ընտրությունները կասկածի տակ չեն դնում, որ Մոլդովայի ժողովուրդը վերահաստատել է Եվրոպական միությանն ինտեգրվելու իր հստակ ցանկությունը», - ասված է նամակում։ Պատգամավորները շեշտում են, որ մոլդովացիների այս ընտրությունը, որը կատարվել է՝ չնայած արտաքին ճնշումներին և ապատեղեկատվական արշավներին, վկայում է նրանց ժողովրդավարական դիմակայունության և վճռականության մասին։
Եվրախորհրդարանը երկար տարիներ աջակցել է Մոլդովայի եվրոպական ուղուն՝ մոբիլիզացնելով ֆինանսական օգնություն և ուղղորդելով ԵՄ միջոցները դեպի այնպիսի գերակա ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, սոցիալական աջակցությունը և էներգետիկ անվտանգությունը։ Այժմ, ըստ պատգամավորների, գործելու պահն է։ Նրանք Եվրոպական խորհրդի նախագահին կոչ են անում անհապաղ օրակարգ մտցնել անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։
Այս որոշումը դիտարկվում է ոչ միայն որպես տրամաբանական հաջորդ քայլ, այլև որպես ռազմավարական ներդրում տարածաշրջանային կայունության, անվտանգության և բարգավաճման մեջ։ «Մոլդովայի Հանրապետությունն իր մասն արել է։ Եվրոպական միությունը պետք է պատասխանի հավասար վճռականությամբ՝ ցույց տալով, որ Եվրոպան ոչ միայն ձգտում է, այլև իր քաղաքացիներին իրական օգուտներ տվող կոնկրետ նախագիծ», - եզրափակում են պատգամավորները՝ ընդգծելով, որ այժմ ԵՄ-ի հերթն է ի ցույց դնելու իր աջակցությունը Մոլդովայի ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել