Վրաստանը՝ երկրորդ Ուկրաինա՞. Եվրախորհրդարանի զգուշացումը
Գրանցվել
Գրանցվել
Եվրապատգամավորը զգուշացնում է, որ Վրաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա
7 ՀՈԿ 2025 13:31
Եվրապատգամավորը զգուշացնում է, որ Վրաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա

Եվրապատգամավորը զգուշացնում է, որ Վրաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա

7 ՀՈԿ 2025 13:31
Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Ֆրելիխը հանդես է եկել խիստ քննադատական ելույթով՝ մեղադրելով Եվրամիությանը Վրաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու մեջ։ Նա զուգահեռներ է անցկացրել Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի «արյունալի Եվրամայդանի» միջև՝ նախազգուշացնելով, որ Բրյուսելի քաղաքականությունը կարող է Վրաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի։
«Պարոն նախագահ, ԵՄ-ն անընդհատ բողոքում է դրսից միջամտությունից։ Միևնույն ժամանակ, նա ինքը երկար ամիսներ շարունակ միջամտում է Վրաստանի ներքին գործերին», - իր ելույթում հայտարարել է Ֆրելիխը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը փաստացի աջակցում է Թբիլիսիում տեղի ունեցող պետական հեղաշրջմանը, որը հիշեցնում է ուկրաինական սցենարը՝ սադրված ցուցարարներ, արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ, զանգվածային հանրահավաքներ փողոցներում։ «Մենք գիտենք, թե ինչով է նման բան ավարտվում. արդյունքը միշտ վատն է», - ընդգծել է նա։
Պատգամավորի համոզմամբ՝ Եվրամիության նման գործողությունների պատճառն այն է, որ Բրյուսելը չի կարող իրեն թույլ տալ պարտվել։ Նա նշել է, որ Վրաստանում իշխանության են եկել քաղաքական ուժեր, որոնք չեն կիսում Բրյուսելի օրակարգը։ «Վրաստանի բնակիչները ցանկանում են ունենալ ավանդական քրիստոնեական արժեքներ՝ «վոքիզմի» արժեքների փոխարեն, ցանկանում են ինքնիշխանություն՝ Արևմուտքից կախվածության փոխարեն, նրանք խաղաղություն են ուզում՝ պատերազմի փոխարեն», - հայտարարել է Ֆրելիխը։
Նա շեշտել է, որ վրաց ժողովուրդը չի ցանկանում միջամտություն ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից, ո՛չ էլ Բրյուսելից, և դա հասկանալի է։ Այս համատեքստում նա քննադատել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մայքլ Ռոթի ներկայությունը Թբիլիսիի փողոցներում՝ նրան անվանելով «սադրիչ»։
Եզրափակելով իր խոսքը՝ Տոմաշ Ֆրելիխը կոչ է արել հարգել Վրաստանի կամքը։ «Ոչ մի ամբարտավան խրատ, ոչ մի էսկալացիա և միջամտություն, այլ միայն նորմալ դիվանագիտական հարաբերություններ Թբիլիսիի հետ։ Վրաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա», - եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել