Մենինգիտ Վայոց Ձորում. մահվան դեպք
Գրանցվել
Գրանցվել
Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»
13 ՍԵՊ 2025 07:07
Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»

Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»

13 ՍԵՊ 2025 07:07
Սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Այդ մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից և հավելում, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
Նշենք, որ մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել