Պորտուգալիան ունի թույլ կողմեր, բայց դրանք քիչ են. Եղիշե Մելիքյան
5 ՍԵՊ 2025 10:18

Պորտուգալիան ունի թույլ կողմեր, բայց դրանք քիչ են. Եղիշե Մելիքյան
5 ՍԵՊ 2025 10:18
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Պորտուգալիայի հավաքականն ունի թույլ կողմեր, բայց դրանք քիչ են:
«Պորտուգալիայի հավաքականը լավագույն թիմերից մեկն է Եվրոպայում, և այս թիմի հետ արդյունքի հասնելը շատ դժվար է։ Բայց դե մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար, ու կփորձենք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը։ Յուրաքանչյուր խաղի համար ես իմ խաղային պլանն ունեմ, կօգնի, թե ոչ դա մեզ Պորտուգալիայի հետ խաղում, ցույց կտա հանդիպումը»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը:
Գլխավոր մարզիչը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ով է լինելու հավաքականի ավագը:
Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը սեպտեմբերի 6-ին է, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել