Զելենսկու ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
14 ՆՈՅ 2025 08:39

Զելենսկու ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
14 ՆՈՅ 2025 08:39
Կիևում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալները կարող են կազմակերպված լինել հենց Արևմուտքի կողմից, որին այլևս անհրաժեշտ չէ Զելենսկու ռեժիմը։ Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի նախագահի ճակատագիրը կանխորոշված է, և «պատմության վիրաբուժական դանակն» արդեն կախված է նրա վրա։ Մեդվեդևի համոզմամբ՝ այս գործընթացները կառավարվում են Վաշինգտոնից, որն ունի բացարձակ իշխանություն իր դրածոների նկատմամբ։
«Միայն մեկ ուժ է ունակ մահապատժի ենթարկել և ներում շնորհել իր սեփական շան որդիներին՝ Վաշինգտոնը։ Ահա թե որտեղից է փչում սառը քամին», - նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Արևմուտքն այս կերպ նախապատրաստում է իշխանափոխություն Ուկրաինայում՝ ազատվելով իր համար ոչ պիտանի դարձած գործչից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել