Նույնիսկ մեր ձիերը ավելի լավ գլուխ կհանեին․ Մեդվեդևը՝ Մակրոնին
7 ՀՈԿ 2025 06:15

Նույնիսկ մեր ձիերը ավելի լավ գլուխ կհանեին․ Մեդվեդևը՝ Մակրոնին
7 ՀՈԿ 2025 06:15
Ֆրանսիայի կառավարությունը ռեկորդային կարճ՝ ընդամենը 14 ժամ է գոյատևել։ Այդ մասին գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, թե դրա պատճառն այն է, որ Ֆրանսիան, փաստացի, նախագահ չունի։
«Փոխարենը կա միայն Կիևի «փայլուն փաստաբան», Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի «ընկերը» և Աֆրիկայում գործող «շատախոս միջնորդ»։
Մեդվեդևի գրառման համաձայն՝ նախագահ Մակրոնին բացարձակապես չի հուզում հենց Ֆրանսիայի ճակատագիրը. նա զբաղված է ամեն ինչով, բացի սեփական երկրի խնդիրներից։
«Նույնիսկ 1814 թվականին Փարիզ մտած մեր կազակների ձիերը նրա աշխատանքից ավելի լավ գլուխ կհանեին...»,- գրել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել