Մայրը վնասել է մանկահասակ երեխաներին և փորձել հրկիզել տունը
13 ՀՈՒԼ 2025 08:00

Մայրը վնասել է մանկահասակ երեխաներին և փորձել հրկիզել տունը
13 ՀՈՒԼ 2025 08:00
Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հուլիսի 13-ին, ժամը 06:40-ի սահմանում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։
Ըստ Shamshyan.com–ի՝ դեպքի վայր են ժամանել Երևանի 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը: Պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են մարել կրակը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, որոնք ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։ Երեխաներին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել