Վաղարշապատ. «Մայր Հայաստան»-ի թեկնածուի քվեարկությունը
Գրանցվել
Գրանցվել
«Մայր Հայաստան»-ի թեկնածուն քվեարկել է հանուն հզոր Վաղարշապատի
16 ՆՈՅ 2025 10:11
«Մայր Հայաստան»-ի թեկնածուն քվեարկել է հանուն հզոր Վաղարշապատի

«Մայր Հայաստան»-ի թեկնածուն քվեարկել է հանուն հզոր Վաղարշապատի

16 ՆՈՅ 2025 10:11
Քվեարկել եմ հանուն հզոր Վաղարշապատի։ Թիվ 14/34 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի Գրիշա Հարությունյանը։
Զրույցի ընթացքում Հարությունյանը հստակ դիրքորոշում է հայտնել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Ի պատասխան հարցին, թե իր ընտրվելու դեպքում թույլ կտա՞ արդյոք հանրահավաքներ անցկացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց, թեկնածուն կտրականապես բացառել է նման հնարավորությունը՝ նշելով, որ ինքը դա չի արտոնի։ «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը սատարում է Հայ առաքելական եկեղեցուն և մենք կանգնած ենք եկեղեցու կողքը», - ընդգծել է նա։ Թեկնածուն հավելել է, որ Վաղարշապատում իրենց կողմից անցկացվել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու, և, ըստ նրա, «բնակչության 99 տոկոսը կանգնած է եկեղեցու կողքը»։
Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին և կոալիցիոն համագործակցություններին՝ Գրիշա Հարությունյանը նշել է, որ պատրաստ են միավորվել բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ։ «Չենք բացառում մեր համագործակցությունը նրանց հետ», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել