Բելգորոդ. 140 ուկրաինական ԱԹՍ-ների գրոհ
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինական 140 ԱԹՍ գրոհել է Բելգորոդի մարզը. կան վիրավորներ և ավերածություններ
31 ՕԳՍ 2025 08:17
Ուկրաինական 140 ԱԹՍ գրոհել է Բելգորոդի մարզը. կան վիրավորներ և ավերածություններ

Ուկրաինական 140 ԱԹՍ գրոհել է Բելգորոդի մարզը. կան վիրավորներ և ավերածություններ

31 ՕԳՍ 2025 08:17
Ուկրաինական անօդաչուները շարունակում են գրոհել ռուսական բնակավայրերը: Մոտ 140 անօդաչու թռչող սարքեր մեկ օրվա ընթացքում հարձակվել են Բելգորոդի մարզի վրա: Այդ մասին հայտնել է նահանգապետ Գլադկովը:
Հարվածներ են արձանագրվել մարզի ինը մունիցիպալիտետներում: Բելգորոդում երկու անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, վնասվել է երեք բնակարան, երկու առևտրային օբյեկտ և յոթ մեքենա: Շեբեկինսկի մունիցիպալ օկրուգում վիրավորվել է մի կին, վնասվել է 10 տուն, որոնցից մեկն ամբողջությամբ այրվել է:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական 126 անօդաչու թռչող սարքի խոցման մասին: Գերատեսչության տվյալներով՝ դրոնները խոցվել են Վոլգոգրադի, Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում խոցվել է ռուսական 142 անօդաչու սարքերից 126-ը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել