Գրիպի դեմ պատվաստում. մասնագետների հորդորը
Գրանցվել
Գրանցվել
Մասնագետները հորդորում են՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ
29 ՍԵՊ 2025 09:32
Մասնագետները հորդորում են՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

Մասնագետները հորդորում են՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

29 ՍԵՊ 2025 09:32
Հանրապետությունում արդեն 2-3 շաբաթ է՝ մեկնարկել է պատվաստումների գործընթացը։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ ՀՎԿԱԿ–ի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։
Պատվաստանյութն առաջնային տրամադրվում է ռիսկի խմբերին` 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիներ, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներ և աշխատակիցներ, զորակոչի ենթակա անձինք և բուժաշխատողներ։ Գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրացիները, այսինքն՝ քաղաքացիությունը կամ գրանցումը պարտադիր չէ։
Առողջապահության նախարարությունից հորդորում են՝ անպայման դիմել մոտակա բժշկական կենտրոններ, ստանալ համապատասխան պատվաստանյութը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Մասնագետները վստահեցնում են՝ սուր շնչառական վարակների առումով հանրապետությունում դեռ ակտիվություն չի դրսևորվում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել