Հայաստանի դեմ խաղը մեծ փորձություն է մեզ համար. Մարտինես
5 ՍԵՊ 2025 09:49

Հայաստանի դեմ խաղը մեծ փորձություն է մեզ համար. Մարտինես
5 ՍԵՊ 2025 09:49
Հայաստանի հավաքականի դեմ խաղը մարտահրավեր է Պորտուգալիայի համար, հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
«Գիտենք, որ Հայաստանի հավաքականում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք ունեն բարձր անհատական որակներ։ Վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չկա, քանի որ թիմերը գտնվում են հավասար պայմաններում: Հավաքականը նոր մարզիչ ունի, դա նշանակում է մարզիկները ոգևորված են ու ամեն ինչ կանեն սեփական դաշտում լավ հանդես գալու համար»,– ասել է նա։
«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Տեսել եմ, թե ինչի է հասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ակումբում, որտեղ նախկինում աշխատել է: Մեզ համար մեծ փորձություն է այստեղ խաղալն ու մեծ սպասելիքներ ունենք աշխարհի առաջնության ընտրական այս փուլից»,- նշել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել