Մարկ Գրիգորյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
Գրանցվել
Գրանցվել
Մարկ Գրիգորյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
23 ՀՈԿ 2025 10:56
Մարկ Գրիգորյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Մարկ Գրիգորյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

23 ՀՈԿ 2025 10:56
Լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում։
Մարկ Գրիգորյանը ծնվել է Երևանում, բանասիրական գիտությունների թեկնածու է։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1993 թվականից՝ աշխատելով որպես «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ, այնուհետև՝ Լոնդոնում՝ BBC-ի ռուսական ծառայությունում։ Նա իր գործունեության զգալի մասը նվիրել է Երևանին։
2015-2017 թվականներին հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, որտեղ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման պատմությունը, նշանակալի շենքերն ու դրանց ճարտարապետներին։
2017-2018 թվականներին ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունը, իսկ 2019-2024 թվականներին՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։ Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը լինելով՝ նա աշխատությունների և հոդվածների հեղինակ է, որտեղ անդրադարձել է Երևանի ճարտարապետության խնդիրներին ու հեռանկարներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել