Մարգարիտա Սիմոնյանը հիվանդ է. հայտարարություն
Գրանցվել
Գրանցվել
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր ծանր հիվանդության մասին
8 ՍԵՊ 2025 05:23
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր ծանր հիվանդության մասին

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր ծանր հիվանդության մասին

8 ՍԵՊ 2025 05:23
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ծանր հիվանդություն ունի և շուտով պետք է վիրահատվի։ Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։
«Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», - ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել