Հանցավոր կազմակերպության ստեղծում, կաշառք․ մանրամասներ Մանկավարժականից
17 ՀՈԿ 2025 13:28

Հանցավոր կազմակերպության ստեղծում, կաշառք․ մանրամասներ Մանկավարժականից
17 ՀՈԿ 2025 13:28
Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Այս մասին Reopen Media-ին հայտնում է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը: Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն առավոտյան իր տնից է հրավիրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։
Ինչպես հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել