Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցված են
Գրանցվել
Գրանցվել
Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցված են
22 ՀՈԿ 2025 16:04
Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցված են

Մանկավարժականի ռեկտորի լիազորությունները կասեցված են

22 ՀՈԿ 2025 16:04
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարը։ «Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ԱԺ-ում հայտարարեց Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը, մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել էին քրեական վարույթի շրջանակներում։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել